25 նոյեմբերի 2017 - 12:06 AMT
ԱՄՆ-ում մարդու ուղեղի մեջ տրամադրությունը բարձրացնող իմպլանտ են տեղադրել

Կալիֆորնիայի համալսարանի և Մասաչուսեթսի հիվանդանոցի համալսարանների երկու խումբ նյարդակենսաբաններ ԱՄՆ ՊՆ Հեռանկարային հետազոտական նախագծերի վարչության ընդհանուր ղեկավարությամբ առաջին անգամ մարդու ուղեղում նյարդային իմպլանտ են տեղադրել: Իմպլանտը էլեկտրամագնիսական ալիքներ է արձակում՝ կանոնավորելով վարքն ու զգացողությունները:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում:

Սա հակառակ կապով առաջին նյարդային իմպլանտն է, որը հաջողվել է տեղադրել կենդանի մարդու գլխուղեղում: Սարքն ընկալում է ուղեղի էլեկտրամագնիսական դաշտը, առանձնացնում է տարբեր ֆիզիկական վիճակներին հատուկ պատերները և ստեղծում է սեփական էլեկտրամագնիսական տատանումները: Արդյունքում ուղեղի սեփական էլեկտրամագնիսական ակտիվությունն ու իմպլանտի ակտիվության հանրագումարը տատանումներ է առաջացնում նախատեսված բնութագրերով, գրում է Lenta.ru-ն:

Ենթադրվում է, որ սարքը կարելի է օգտագործել նյարդային խանգարումների թերապիայի համար, ինչպիսիք են դեպրեսիան և հետտրավմատիկ խանգարումը: Սարքն արդեն փորձարկվել է 6 կամավորի վրա: