25 նոյեմբերի 2017 - 13:08 AMT
Շվեդիայի եկեղեցին հրաժարվել է Աստծուն տղամարդ համարել

Շվեդիայի եկեղեցին այսուհետ գենդերային առումով նեյտրալ բառեր է օգտագործելու Աստծո մասին խոսելիս: Եկեղեցականները փոփոխություններ են կատարել ծառայությունների մատուցման կանոններում՝ հեռացնելով «Տեր» բառը:

«Աստված» (God) բառը թույլատրվում է օգտագործել, գրում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով:

Որոշումը կայացվել է նոյեմբերի 23-ին Եկեղեցական ժողովի ժամանակ, որը Շվեդիայի եկեղեցու բարձրագույն օրենսդիր մարմինն է: Այն 251 անդամ ունի: Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 20-ին՝ Սբ Երրորդության օրը:

Շվեդիայի եկեղեցու առաջնորդ, Ուպսալայի արքեպիսկոպոս և աստվածաբանության դոկտոր Անտյե Յակելենը հայտարարել է, որ նման առաջարկներ քննարկվել են դեռևս 1986-ին: «Աստվածաբանության տեսակետից մենք գիտենք, որ Աստված վեր է սեռի մասին մեր պատկերացումներից, նա մարդ չէ»,-ասել է նա:

Սակայն շվեդացի ոչ բոլոր աստվածաբաններն են համամիտ այդ տեսությանը: Աստվածաբանության պրոֆեսոր Քրիստեր Փալմբալդը հայտարարել է, որ որոշումը խարխլում է Սբ Երրորդության տեսությունը: