2 դեկտեմբերի 2017 - 12:22 AMT
Հայկական Shadowmatic-ը Google Play-ում լավագույն նորարար խաղերից մեկն է ճանաչվել

Հայկական Triada Studio ընկերության ստեղծած Shadowmatic խաղը ճանաչվել է Google Play-ի 2017 թվականի լավագույն նորարարական խաղերից մեկը:

Shadowmatic-ը նվաճել է բազմաթիվ տիտղոսներ ու մրցանակներ: 2015 թվականի հունիսին այն դարձել է Apple Design Awards-ի մրցանակակիրը` դառնալով մրցանակին արժանացած առաջին հայկական խաղը:

Խաղը նաև արժանացել է 2 մրցանակի DevGAMM Awards-ում, ինչպես նաև ճանաչվել տարվա լավագույն խաղ iPhone-ի համար Չինաստանում, Հնդկաստանում և Ռուսաստանում, «Լավագույն խաղեր iPhone-ի համար» մրցանակակիր դարձել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Հոնկոնգում և Թայվանում խաղը հաղթել է «Ամենանորարարական խաղ iPhone-ի համար» անվանակարգում, իսկ Կորեայում ստացել «Լավագույն բեսթսելեր iPhone-ի համար» կոչումը: Հավելվածն արժանացել է նաև բազմաթիվ այլ մրցանակների:

2015-ի հունվարին լույս տեսած խաղը հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին՝ անվճար ներբեռնման համար: 4 ունիկալ սենյակում առաջին 14 մակարդակներն անցնելուց հետո խաղացողները կարող են ակտիվացնել խաղի մնացած մասը մեկանգամյա վճարում կատարելով: