4 դեկտեմբերի 2017 - 16:07 AMT
Բաբաջանյան-Աշտարակի խճուղի 10 կմ ճանապարհը մոտ $33 մլն կարժենա

Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը կկառուցի իտալական «Տիրենա Սքավի» ընկերությունը, աշխատանքների արժեքը կկազմի մոտ $32.95 մլն ԱՄՆ դոլար։

Կառավարության մամուլի ծառայության համաձայն, ընկերության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել 2017 թ. դեկտեմբերին, աշխատանքները սկսել 2018 թ. գարնանը:

Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհը կունենա մոտ 10 կմ երկարություն, 24 մ լայնություն, 3 թունել, 3 ուղեանց, առնվազն 4 երթևեկելի գոտի։

Առնո Բաբաջանյան փողոցը կապում է Իսակովի պողոտան ու Մալաթիա թաղամասում գտնվող Րաֆֆու փողոցը։ Ծրագրի համաձայն, Բաբաջանյան-Րաֆֆի փողոցների հատման կետից մինչև Գևորգ Չաուշ փողոցի ու Աշտարակի խճուղու հատման կետը։