6 դեկտեմբերի 2017 - 10:50 AMT
London Chess Classic. Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել, այս անգամ Անանդի հետ

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի 4-րդ տուրում կայացել է առաջին արդյունավետ պարտիան: ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան սևերով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին:

Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել, այս անգամ Անանդի հետ:

4-րդ տուրի արդյունքներն են. Սերգեյ Կարյակին-Ֆաբիանո Կարուանա՝ 0:1, Վիշվանաթան Անանդ-Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա-Յան Նեպոմնյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ -Մագնուս Կարլսեն, Ուեսլի Սո-Մայքլ Ադամս՝ ոչ ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1. Կարուանա՝ 2.5 միավոր, 2-9. Նեպոմնյաշչի, Արոնյան, Կարլսեն, Անանդ, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 2-ական, 10. Կարյակին՝ 1.5, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Դեկտեմբերի 6-ին հինգերորդ տուրում կհանդիպեն. Արոնյան-Վաշյե-Լագրավ, Կարուանա-Անանդ, Կարլսեն-Սո, Ադամս-Նակամուրա, Նեպոմնյաշչի-Կարյակին: