6 դեկտեմբերի 2017 - 16:35 AMT
ՀՀ պատանի սամբիստները 4 բրոնզ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Սամբոյի Մ 16 տարեկան պատանիների Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 2-3-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանի թիմի կազմում հանդես է եկել 6 սամբիստ, որոնցից 4 դարձել է բրոնզե մեդալակիր։

Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Կարեն Սարգսյանը (42 կգ քաշային կարգ), Դավիթ Հովսեփյանը (46 կգ), Յուրի Ծատրյանը (60 կգ) եւ Սարգիս Սարգսյանը (66 կգ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։