11 դեկտեմբերի 2017 - 10:28 AMT
Սարգսյանը՝ Chess Classic FIDE OPEN-ի հաղթող, Մելքումյանը՝ 2-րդ մրցանակակիր

Լոնդոնում ավարտվել է London Chess Classic գերմրցաշարի շրջանակներում անցկացվող Chess Classic FIDE OPEN շախմատի միջազգային մրցաշարը (288 մասնակից, 9 տուր): Վերջին տուրից հետո միանգամից 3 գրոսմայստեր վաստակել է 7.5-ական միավոր:

Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ազգային թիմի ևս մեկ անդամ՝ Հրանտ Մելքումյանը, որը մրցաշարի ամբողջ ընթացքում առաջատարի դիրքում էր:

Հայաստանցի գրոսմայստերները գերազանցել են երրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեբաստիան Մազեին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: