15 դեկտեմբերի 2017 - 13:37 AMT
ԶԼՄ. Մոուրինյոն կվաճառի Մխիթարյանին «Արսենալին»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 2018-ի ամռանը կվաճառի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Արսենալին»: Այս մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը:

Պորտուգալացի մարզիչն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով:

Մխիթարյանի փոխարեն «Օլդ Թրաֆորդ» կհրավիրվի «զինագործների» և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը:

2009 թվականին Մխիթարյանն՝ այն ժամանակ դեռևս Դոնեցկի «Մետալուրգի» խաղացող, նշել էր, որ երկրպագում է լոնդոնյան «Արսենալ» ակումբին: «Նրանց խաղն ինձ ամենից շատ է դուր գալիս: Կոմբինացիոն, արագ, հարձակողական ֆուտբոլը «ռմբարկուների» այցեքարտն է: Բացի այդ, Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է, ու ինձ դուր է գալիս, որ նա շարունակում է վստահել երիտասարդներին: Շատ կուզեի ինքս էլ այնտեղ հայտնվել»,- ասել էր նա: