15 դեկտեմբերի 2017 - 14:59 AMT
Daily Mail. ՄՅՈւ-ն հարցում է արել «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանին:

Ըստ Daily Mail-ի, «սատանաները» հարցում են ուղարկել «Չելսիին» բրազիլացու գնման վերաբերյալ: Լոնդոնցիները պատրաստ չեն հրաժեշտ տալ Վիլիանին, սակայն կփոխեն մտադրությունը, եթե արժանի առաջարկ ստանան, գրում է Eurosport-ը:

Վիլիանը 5 գոլի հեղինակ է դարձել և 7 գոլային փոխանցման 2017/18 խաղաշրջանի 25 խաղում:

Transfermarkt-ը 29-ամյա բրազիլացուն գնահատում է 32 մլն եվրո:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 2018-ի ամռանը կվաճառի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Արսենալին»: Այս մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը: