15 դեկտեմբերի 2017 - 17:25 AMT
«Սիմփսոնների» 1998-ի սերիայում Fox-ի և Walt Disney-ի միավորման մասին կանխատեսում են գտել

«Սիմփսոնների» 1998-ի սերիայում Fox-ի և Walt Disney-ի միավորման մասին կանխատեսում են գտել: Զուգադիպության վրա ուշադրություն է դարձրել ամերիկացի լրագրող Դարեն Ռովելը՝ նրա գրառումն այդ մասին Twitter-ում արդեն 85.000 հավանություն է ստացել:

Լրագրողի հրապարակած 20-ամյա վաղեմության էպիզոդի սքրինշոթում երևում է, որ 20th Century Fox-ի վահանակի վրա կա հետևյալ գրառումը՝ Walt Disney ընկերության ստորաբաժանում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան Walt Disneyընկերությունը գնել է Ռուպերտ Մերդոկի 21st Century Foxստուդիան ստուդիայի ակտիվները 52 մլրդ դոլարով: Գործարքի պատճառով Disney-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը, որը պետք է 2019-ին հեռանար պաշտոնից, կշարունակի պաշտոնավարել մինչև 2021 թվականը: