15 դեկտեմբերի 2017 - 18:36 AMT
ՀՀ-Չինաստան ուղիղ չվերթներ կարող են իրականացվել

Հայաստանը 2018-ին կարող է օդային հաղորդակցություն ստեղծել Չինաստանի հետ: «Նովոստի Արմենիա»-ի փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը և Չինաստանը այժմ բանակցում են ուղիղ չվերթների իրականացման ուղղությամբ, որը պահանջում է հետևողական աշխատանք և շահույթի ապահովման նախադրյալներ:

«Ես անձամբ հույս ունեմ, որ այս հարցը կկարգավորվի 2018 թվականին», -ասել է Հարությունյանը:

Նա նկատել է նաև, որ հայ-չինական հարաբերությունները բազմակողմանի զարգացման ներուժ ունեն, մասնավորապես հեռանակրային է համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, ինչի ուղղությամբ արդեն իրականացվել են մի շարք քայլեր: