16 դեկտեմբերի 2017 - 11:05 AMT
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալակիր է դարձել սկրեչ մրցաձևում։

Մ 23 տարեկանների պայքարում հայ հեծանվորդը զիջել է միայն պորտուգալացի Իվո Օլիվեիրային։

Էդգար Ստեփանյանը կարևոր վարկանիշային միավորներ է վաստակել։ Նա պայքարում է 2018 թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։

Դեկտեմբերի 16-ին Ստեփանյանը հանդես կգա էլիտ մրցաշարի (մեծահասակներ) սկրեչում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: