16 դեկտեմբերի 2017 - 11:16 AMT
Թրամփ. Green Card-ով երկիր ներգաղթողները վատագույններն են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիրջինիա նահանգում Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) պետական ակադեմիայում հայտարարել է, որ Green Card-ի վիճակախաղի միջոցով երկիր ներգաղթողները «վատագույններից վատագույնն» են իրենց հասարակություններում: Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքէջը:

Թրամփը, անդրդառնալով Նյու Յորքում վերջին ահաբեկչական հարձակումներին, ասել է, որ դրանց հեղինակներից մեկը ԱՄՆ-ում հայտնվել է Green Card-ի վիճակախաղի, իսկ մյուսը՝ չղթայական ներգաղթի միջոցով:

«Վիճախաղաղի ընթացքում ընտրվում են մարդիկ: Դուք ի՞նչ եք կարծում, երկրները մեզ տալիս են իրենց լավագույնների՞ն: Ո՛չ: Այդ ի՞նչ համակարգ է: Նրանք գալիս են վիաճակախաղի միջոցով: Երկրները տալիս են իրենց վատագույն մարդկանց: Նրանց ընտրելով՝ երկրները նետում են այդ մարդկանց աղբարկղը», - ասել է Թրամփը:

Իր ելույթում ԱՄՆ նախագահը կոչ է արել Կոնգրեսին վերացնել շղթայական ներգաղթը և Green Card-ի խաղարկությունը՝ փոխարինելով համակարգը արժանիքների վրա հիմնված ներգաղթով:

«Մենք ուզում ենք համակարգ, որը համապատասխանում է ամերիկյան ընտաիքների, հարակատուների շահերին և, ամենակարևորը, անվտանգությանը», - ասել է Դոնալդ Թրամփը:

2017-ի հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով 120 օրով կասեցվում էր փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում էր Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում էին ԱՄՆ մուտք գործելու կանոնները:

Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել էր մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը: