16 դեկտեմբերի 2017 - 11:14 AMT
Նորվեգիան առաջինն աշխարհում հրաժարվել է FM-ռադիոյից

Նորվեգիան առաջինն աշխարհում հրաժարվել է FM-ռադիոյից՝ ամբողջությամբ անցնելով թվային հեռարձակման:

Ըստ The Local պարբերականի, դեկտեմբերի 13-ին Նորվեգիայի հյուսիսային շրջաններն ու Սվալբարդ արշիպելագն Արկտիկայում վերջին շրջաններն էին, որ անցան թվային աուդիոհեռարձակման (DAB), գրում է RT-ն:

DAB-ն ավելի լավ որակ է ապահովում և ավելի շատ ալիքներ է առաջարկում:

Առաջիկա տարիներին ամբողջական թվային աուդիոհեռարձակման կանցնեն նաև որոշ այլ եվրոպական երկրներ, այդ թվում Դանիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան: