16 դեկտեմբերի 2017 - 12:49 AMT
Վաճառքում ձիու միս է հայտնաբերվել

Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում հայտնաբերվել է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անհայտ ծագման 880 կգ միս: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Պետական վերահսկողության շրջանակում շուկայում իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված անհայտ ծագման մսի մոտ 200 կգ-ը, արտաքին զննման տվյալներով, ձիու միս է եղել:

Ծառայության տեսուչի կարգադրագրով՝ մսի նշված խմբաքանակի իրացումը կասեցվել է:

Կատարվել է նաև նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքնության: