16 դեկտեմբերի 2017 - 14:39 AMT
BBC. Մոուրինյոն հաստատել է՝ Մխիթարյանը կարող է լքել «ՄՅՈւ»-ն հունվարին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ պատրաստ է «խելամիտ» գնով վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին,գրում է BBC-ն:

«Եթե խաղացողը երջանիկ չէ ակումբում, և մենք կարող ենք վաճառել նրան մեզ համար ընդունելի գնով, ապա երբեք չենք ասի՝ ոչ (ֆուտբոլիստի՝ ակումբը լքելու ցանկությանը – խմբ.): Որպես ակումբի ղեկավար՝ իմ մոտեցումն այն է, որ ամեն խաղացող իր արժեքն ունի» , -ասել է պորտուգալացի մարզիչը:

Միջազային մամուլում լուրեր են շրջանառվում, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թեժ վիճաբանություն են ունեցել: Մխիթարյանը թիմակիցների ներկայությամբ զայրացրել է պորտուգալացի մարզչին՝ չհամաձայնվելով «Բրայթոն Ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի հետ հանդիպմանն իր խաղի մասին «ՄՅՈւ» ղեկավարության հնչեցրած քննադատության հետ: