16 դեկտեմբերի 2017 - 14:44 AMT
Facebook-ն ընկերների նորությունները չտեսնելու նոր գործառույթ ունի

Facebook ընկերությունը մեծ թարմացված հավելված է թողարկել, որտեղ կարելի է խմբագրել լրահոսը: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

Սոցցանցում այժմ կարելի է հեռացնել օգտատիրոջը, խմբին կամ հրապարակային էջը լրահոսից, սակայն չհեռացնել ընկերների ցանկից: Այդ նպատակով ընկերությունը մշակել է Snooze գործառույթը, հայտնում է telegraf.com.ua-ն: Նոր գործառույթի շնորհիվ կարելի է հեռացնել օգտատերի կամ ընկերակցության ամբողջ բովանդակությունը՝ պահպանելով ընկերների ցանկում: Դա կարելի է անել նույնիսկ սահմանափակ ժամկետով, ոչ թե ընդմիշտ: Առավելագույն ժամկետը՝ 30 օր է:

Ըստ ընկերության ներկայացուցիչների, մշակողները մտադիր են թույլ տալ օգտատերերին վերահսկել լրահոսն ու կանխել անցանկալի գրառումների հայտնվելը:

Թարմացումը հասանելի է ОС Android-ի և iOS-ի համար: