11 հունվարի 2018 - 12:24 AMT
Շվեյցարիայում արգելել են եփել կենդանի խեցգետիններին

Շվեյցարիայի կառավարությունն արգելել է եռացող ջրում եփել կենդանի ծովախեցգետիններին: Այդ մասին ասվում է հունվարի 10-ին երկրի Դաշնային խորհրդի կողմից ընդունված անասնաբուժության ոլորտի ուղղումներում:

Այսուհետ կենդանի խեցգետինները, այդ թվում ծովախեցգետինները, կաթսայում հայտնվելուց առաջ չպետք է տեղափոխվեն սառցե ջրում կամ սառույցի վրա, նրանց հարկ կլինի անզգայացնել հարվածով, գրում է Lenta.ru-ն:

Ըստ նույն փոփոխությունների, կանոնակարգվում է էֆտանազիան կենդանիների համար, որոնց բուժումն անհույս է կամ էլ ավելի մեծ տառապանքների կարող է հանգեցնել: Մասնավորապես, նշվում է, որ սպանությունը պետք է «պրոֆեսիոնալ» կատարվի:

Բացի այդ, Շվեյցարիայում ուշադրություն են դարձրել շների հաչելու իրավունքի վրա: «Արգելվում է օգտագործել հաչոցի դեպքում ինքնաբերաբար միացող սարքերը, անկախ հաչոցի պատճառից»,-ասվում է կառավարության որոշման մեջ: