11 հունվարի 2018 - 14:24 AMT
ԱՄՆ-ում բնակվող հայուհին $550.000 փոխհատուցում կստանա խտրականության համար

ԱՄՆ ոստիկանության լեյտենանտ Լյուդմիլա Աբրահամյանը Գլենդեյլ քաղաքից $550.000 կստանա որպես փոխհատուցում սեռական հատկանիշով խտրականության վերաբերյալ հայցով:

Աբրահամյանը դատարան էր դիմել 2016-ի մայիսին, քանի որ, դարձել էր Գլենդեյլի ոստիկանության բաժնի նախկին պետ Ռոբերտ Կաստրոյի կանխակալ վերաբերմունքի զոհը: 2015-ի դեկտեմբերին նրա պաշտոնը չէին բարձրացրել՝ չտալով կապիտանի կոչում հենց սեռի պատճառով, գրում է «Նովոստի Արմենիան » Los Angeles Times-ի վրա հղումով:

Հայցվորը նշել է, որ ինքն իր որակավորմամբ եղել է լավագույն թեկնածուների շարքում:

Քաղաքային դատարանի որշմամբ հաստատված փոխհատուցման մեջ ներառվել է նաև $66.000 աշխատավարձը, $264.000-ը՝ որպես փոխհատուցում նրա էմոցիոնալ հուզումների համար, և ևս $220.000՝ փաստաբանի ծառայությունների համար:

Հայտնի է նաև, որ դատարանի որոշումից հետո Աբրահամյանը հեռացել է ԱՄՆ ոստիկանության շարքերից: