12 հունվարի 2018 - 17:26 AMT
«Հնդկական ֆիլմերի փառատոն»` Մոսկվա կինոթատրոնում. Մուտքն ազատ է

Հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը կազմակերպում է «Հնդկական ֆիլմերի փառատոն»։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանուտունը:

Մոսկվա կինոթատրոնի կապույտ դահլիճում ժամը 18։00-ին հնդկական երեք ֆիլմ կցուցադրվի: Հունվարի 19-ին կցուցադրվի «Բահուբալի 2. Ավարտ» ֆիլմը, 20-ին՝ «Հինդի դպրոցը», և 21-ին՝ «Մամա» ֆիլմը:

Բոլոր ֆիլմերը կրկնօրինակված են ռուսերենով, ունեն անգլերեն ենթագրեր։ Մուտքն ազատ է։