13 հունվարի 2018 - 13:59 AMT
Գիտնականները Մարսում մաքուր ջրի պաշարներ են հայտնաբերել

ԱՄՆ Երկրաբանական ծառայության գիտնականները հայտնաբերել են, որ Մարսի վրա՝ 1-2 մ խորությամբ, մաքուր ջրային սառույցի մեծ պաշարներ կան, որոնց հաստությունը հասնում է 100 մ: Բացահայտումն արվել է միջմոլորակային Mars Reconnaissance Orbiter կայանի օգնությամբ, որն էրոզիայի ենթարկված ժայռերի ապարների լուսանկարներ է արել:

Հոդվածը հրապարակվել է Science ամսագրում:

Հայտնի է, որ Մարսի վրա ջուրը ոչ միայն սառույցի տեսքով է առկա, այլ նաև հավերժական սառցադաշտերի կազմում՝ կրիոլիտի գոտու՝ փոշու, ապարների և այլ գոյացությունների հետ միասին: Միջին լայնություններում ջրային սառույցը կրիոլիտի ոլորտում ընդամենը 20 տոկոս է կազմում, սակայն, ըստ գիտնականների, նրանք հայտնաբերել են մաքուր սառած ջուր, որը կարող է պիտանի լինել տիեզերագնացների օգտագործման համար, գրում է Lenta.ru-ն:

Մասնագետները մերկացած ապարներն ուսումնասիրել են CRISM սպեկտրադիտակի օգնությամբ և պարզել, որ այնտեղ սառած ջուր կա: Ըստ THEMIS համակարգի տվյալների, որը որոշում է մակերեսի ջերմաստիճանը, սառույցը բավականին հաստ շերտ է առաջացրել:

Ըստ գիտնականների, Մարսում ավելի շատ մատչելի ջուր կա, քան նախկինում էր համարվում: