16 հունվարի 2018 - 15:40 AMT
Ջոն Ֆրանկլինի գիտարշավի մասին «Ահաբեկչություն» սերիալի թրեյլերը թողարկվել է

AMC ալիքը թողարկել է ամերիկացի ֆանտաստ գրող Դեն Սիմոնսի «Ահաբեկչություն» վեպի մոտիվներով նկարահանված համանուն սերիալի թրեյլերը:

Սերիալի գործողությունը ծավալվում է 1845-ին: Բևեռախույզ Ջոն Ֆրանկլինը «Էրեբուս» և «Ահաբեկչություն» նավերի հրամանատարն է, որոնք պետք է գտնեն Ատլանտյան օվկիանոսից դեպի Խաղաղ օվկիանոս ծովային ուղին: Սառուցյալ Հյուսիսային օվկիանոսում նավերի անձնակազմը ոչ միայն սարսափելի եղանակային պայմաններից է տառապում, այլ նաև խորհրդավոր մի հրեշի է հանդիպում:

«Ահաբեկչություն» սերիալում նկարահանվել են Ջարեդ Հարիսը, Կիրան Հայնդսը և Թոբիաս Մենզիսը: Ռեժիսորն է գերմանացի Էդվարդ Բերգերը: Սերիալի գործադիր պրոդյուսերների թվում է Ռիդլի Սքոթը, գրում է Meduza-ն:

«Ահաբեկչության» պրեմիերան կայանալու է 2018-ի մարտի 26-ին: