16 հունվարի 2018 - 15:12 AMT
Խաչանովն անցել է Australian Open-ի 2-րդ փուլ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն անցել է Ավստրալիայի թենիսի բաց առաջնության՝ Australian Open-ի, երկրորդ փուլ:

Առաջնությունն անցնում է Մելբուրնում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 43 մլն դոլար է:

Առաջին փուլում Խաչանովը 7:6 (7:3), 7:6 (7:2), 6:4 հաշվով հաղթել է Կանադան ներկայացնող Պիտեր Պոլանսկուն: Թենիսիստները կորտում մոտ 2,5 ժամ են անցկացրել, գրում է sport.ru-ն:

Խաչանովի մրցակիցը Australian Open-ի 2-րդ փուլում հայտնի կդառնա արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի և ԱՄՆ-ն ներկայացնող Ֆրանսիս Տիաֆոյի դիմակայության արդյունքում:

Australian Open-ը կավարտվի հունվարի 28-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի մասնակցի Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանն աջ ուսի վնասվածքի պատճառով: