16 հունվարի 2018 - 18:36 AMT
ԿԲ. 2017-ին ՀՀ տնտեսական աճը 6,4% է կազմել

2017 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 6,4%: Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ 2017 թվականի 4-րդ եռամսյակում ներքին պահանջարկի վերականգնումը գերազանցել է սպասվող տեմպերը, ինչի արդյունքում մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների մասով ակնկալվում է ավելի քան 2% աճ:

Նախորդ տարվա 4-րդ եռամսյակին 12-ամսյա գնաճն ավելացել է՝ նոյեմբերի վերջին կազմելով 2,2%:

Ըստ վերջին` հունվարի տվյալների, Համաշխարհային բանկը տնտեսության աճ էր կանխատեսում ՀՀ-ում 2017-ին մինչև 2,7%,ԱՄՀ-ն՝ մինչև 2,9%, Fitch-ը՝ 2,1%: