ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, ում լիազորություններն ավարտվում են 2018 թվականի ապրիլին, կարծիք է հայտնել ապագա նախագահի առավել հարմար թեկնածուի համար անհրաժեշտ չափորոշիչների վերաբերյալ։
Մտավորականների հետ հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ ապագա նախագահն, ամենակարևորը, պետք է անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:
Այլ հատկանիշներից Սարգսյանը, մասնավորապես, ընդգծել է և երկրի ներսում, և դրսում ճանաչումը, հեղինակությունը, օտար լեզուներին տիրապետելն ու սփյուռքում և Հայաստանում լայն կապեր ունենալը։
ՀՀ Ազգային ժողովը կընտրի նոր նախագահին մարտի 2-ին։ Նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով, սահմանադրական փոփոխությունների համաձայն, նրան հիմնականում ներկայացուցչական գործառույթներ են վստահված։