17 հունվարի 2018 - 11:07 AMT
Գյուղական տարածքների զարգացմանը 600 մլն դրամ կտրամադրվի

Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը հաստատել է 2018 թվականի տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը, որով նախատեսվում իրականացնել 600 մլն դրամի համաֆինանսավորում՝ 4 ընկերության զարգացման ծրագրերում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

2017 թվականին հիմնադրամն իրականացրել է 4 ներդրումային ծրագրի համաֆինանսավորում՝ 500 մլն դրամի չափով:

Ծրագրերն իրականացվել են գյուղմթերքի վերամշակման, ձկնարտադրության և ստվարաթղթղի արտադրության ոլորտներում: