17 հունվարի 2018 - 11:50 AMT
«Աջ ղեկ» նախաձեռնությունը կմիանա թանկացումների դեմ ԵԼՔ-ի բողոքի երթին

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները կմիանան ԵԼՔ նախաձեռնած թանկացումների դեմ բողոքի ակցիային: Երթը կանցկացվի հունվարի 19-ին:

Նախաձեռնությունը համապատասխան հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Աջ ղեկ» նախաձեռնությունը լայնացնում է իր պայքարի ճակատը և գնում հաղթահարելու նոր մարտահրավերներ: Դրանցից են վերջին թանկացումները դիզելի, բենզինի, սեղմված գազի և եկամտահարկի հետ կապված: Դե իսկ այն ապրանքները, որոնք տեղափոխման հետ կապ ունեն, արդեն շղթայաբար՝ որը քիչ, որը շատ, նույնպես թանկանալու են»:

Հայտարարության մեջ ասվում է, որ «Աջ ղեկ» նախաձեռնությունը հրավիրում է բոլորին մասնակցելու ԵԼՔ դաշինքի կազմակերպվող երթին:

ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը հունվարի 19-ին Երևանում երթկանցկացնի ընդդեմ թանկացումների: Այդ մասին հայտնել էր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում: Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։