17 հունվարի 2018 - 12:12 AMT
ՀՀ 4 քաղաքացու պատճառով ռուս զբոսաշրջիկները չեն կարող լքել Մեքսիկան

«Ռոսսիա» ավիաընկերության Կանկուն-Մոսկվա չարթերային չվերթը հետաձգվել է՝ կապված Հայաստանի 4 քաղաքացու վտարման վերաբերյալ Մեքսիկայի միգրացիոն վերահսկողության ծառայության պահանջի հետ: Այս մասին գրում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Հայտնի է, որ հետաձգված թռիչքը, որի պատճառով ռուս զբոսաշրջիկները չեն կարողանում լքել Մեքսիկան, կիրականացվի հունվարի 17-ին ժամը 21:00-ից ոչ շուտ:

«Թռիչքի համար թույլտվություն ինքնաթիռը կստանա միայն այն բանից հետո, երբ Մեքսիկայի ավիացիոն իշխանության համար սկսվի աշխատանքային օրը»,- հայտնել են ավիաընկերությունից:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ չվերթի հետաձգումը կապված է Կանկուն օդանավակայանին «Ռոսսիա» ավիաընկերության պարտքերի հետ: Սակայն այդ լուրերը հերքվել են ավիաընկերության կողմից: