17 հունվարի 2018 - 15:33 AMT
Ferrari-ն մտադիր է էլիտային սուպեր-էլեկտրամեքենա ստեղծել

Ferrari ընկերությունը մտադիր է էլիտային սուպեր-էլեկտրամեքենա ստեղծել: Այդ մասին հայտարարել է Fiat Chrysler Automobiles-ի (FCA, որի կազմում է Ferrari) գլխավոր տնօրեն Սերջո Մարկյոնեն:

Ըստ նրա, այն ամենն, ինչ անում է Tesla-ն, կարող են անել նաև ոլորտի այլ ընկերություններ: «Դա կլինի ամենաարագ ամենագնացը շուկայում»,-ասել է Մարկյոնեն, գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով:

Նոր Ferrari-ն նման չի լինի այդ սեգմենտի ավտոմեքենաներից և ոչ մեկին, ասել է նա:

Ընկերությունը պատրաստ է արտադրել էկոլոգիապես մաքուր ավոտմեքենաներ էլեկտրական մարտկոցներով, ասել է թոփ մենեջերը: «Եթե ինչ-որ մեկը ստեղծի էլեկտրական սուպերմեքենա, Ferrari-ն առաջինը կլինի այդ շարքում: Մենք այդպիսի մեքենա կստեղծենք, և կարևոր չէ, կվաճառվի այն, թե ոչ, դա պարտավորություն է»,-ասել է Մարկյոնեն:

Ավելի վաղ ավտոմեքենաների իտալացի արտադրողը հոռետեսորեն է մոտենում ամբողջապես էլեկտրական մեքենաներին՝ հիբրիդային տարբերակներ առաջարկելով: