17 հունվարի 2018 - 17:34 AMT
iOS. Հայտնաբերվել է iPhone-ներն ու Mac-ը «սպանող» նոր հղում

Առաջին հայացքից ամենասովորական հղումը GitHub ռեսուրսին «կախում է» iMessage-ն ինչպես macOS-ում, այնպես էլ iOS-ում, ինչպես նաև գերծանրաբեռնվածություն և խափանում է առաջացնում սարքերում և խնդիրներ՝ մարտկոցներում:

Խնդիրը հայտնաբերել է Twitter-ի օգտատեր Աբրահամ Մասրին, որը գրում է, որ որոշ դեպքերում iMessage-ով հղումը ուղարկելիս անմիջապես վերբեռնվում են ինչպես ուղարկողի, այնպես էլ ստացողի սարքերը: Իսկ iMessage հավելվածը «կախում է» և փակվում, հայտնում է Hi-tech-ը:

Ավելին, եթե փորձեք կարդալ հաղորդագրությունը, ապա iMessage-ի խափանումը կկրկնվի նորից ու նորից, մինչև հաղորդագրությունների համապատասխան շղթան չջնջվի: Իսկ եթե ինչ-որ հրաշքով հաջողվի բացել հղումը Safari բրաուզերի միջոցով, ապա կկախի արդեն բրաուզերը:

Հայտնի չէ, թե որն է առաջացած խնդրի պատճառը՝ մի քանի տարի է, ինչ նման խդնիրներ են առաջանում iOS սարքերում, թեև մեծ վնաս հղումը չի կարող պատճառել:

Apple-ը, որպես կանոն, չի շտապում շտկել նման խնդիրները, քանի որ դրանք ռիսկային չեն օգտատերերի համար, այլ միայն նյարդայնացնում են: