Աշխարհում ամենամեծ տարածումը ստացած կրիպտոարժույթի՝ բիթքոինի, փոխարժեքը մեկ օրում նվազել է 15 տոկոսով: Հունվարի 17-ին Երևանի ժամանակով 16:30-ի դրությամբ բիթքոինի փոխարժեքը եղել է 10.337 դոլար: Այդ են վկայում CoinMarketCup պորտալի տվյալները:
Մինչդեռ 2017-ի դեկտեմբերի կեսին բիթքոինը գրեթե կրկնակի անգամ թանկ արժեր՝ գրեթե 20.000 դոլար: Ընդամենը մեկ ամսում այն էժանացել է գրեթե 2 անգամ:
Վերջին մի քանի օրերին էժանանում են նաև մյուս կրիպտոարժույթները՝ էֆիրը, ռիփլը: Գլխավոր պատճառը կրիպտոարժույթի մայնինգի կանոնները խստացնելու Չինաստանի իշխանությունների մտադրությունն է:
Ավելի վաղ Արժեթղթերի շուկայի հսկողության եվրոպական վարչության ղեկավար Սթիվեն Մեյջորը հայտարարել է, որ ներդրողները պետք է պատրաստ լինեն, որ կարող են կորցնել բիթքոինների մեջ ներդրված բոլոր փողերը: