17 հունվարի 2018 - 17:52 AMT
Վարչապետ. ՀՀ-Իրան երկաթգծի կառուցումն ինքնանպատակ չպետք է լինի

Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի: Այս մասին Աժ-ում գործադիրի հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով, հնարավոր է, որ երկաթգծով բեռնափոխադրումների ծավալը բավարար չլինի՝ ցանկալի շահույթն ապահովելու համար: Նա ասել է, որ երկաթգծի կառուցմանը կանդրադառնան, երբ Հայաստանն ու Իրանը ընդլայնեն ապրանաքաշրջանառության ծավալները:

«Առանց էներգետիկ ոլորտի ցուցանիշների, 10 ամսվա տվյալներով, Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կկազմի $ 62,5 մլն։ Մենք իրանական շուկայում ունեինք արտահանման և ներմուծման ամենաչնչին աճը՝ 9-10%: Մեր բոլոր իրանական գործընկերների հետ խոսել ենք, որ այստեղ շատ-շատ անելիքներ ունենք, թռիչքային աճ ապահովելու շատ մեծ ներուժ ունենք։ Ազատ տնտեսական գոտին մեզ թույլ է տալիս հուսալ, որ ոլորտը կակտիվանա»,- ասել է վարչապետը։