5 մարտի 2008 - 15:00 AMT
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունը` հրադադարի խախտման արդյունքում տասը զոհվածների մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը` մարտի 4-ին հրադադարի խախտման արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի տասը զոհված եւ վիրավոր զինծառայողների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը հայտարարում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակն ունի միայն 2 վիրավոր, ընդ որում մեկը ծանր, որի կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում: