9 փետրվարի 2018 - 12:29 AMT
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵԼՔ-ի անդամների հետ

Ազգային ժողովում ընթանում է իշխող Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավորների հետ:

Ավելի վաղ ԵԼՔ-ի անդամները հայտարարել էին, թե Սարգսյանի հետ հանդիպումը չի փոխելու իրենց դիրքորոշումը և խմբակցությունը դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը:

Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։