12 փետրվարի 2018 - 17:17 AMT
ՄոբիԴրամ-ի տերմինալներով առանց միջնորդավճարի հնարավոր կլինի որոշ վարկեր մարել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ Ինեկոբանկի կողմից տրամադրվող վարկերի վճարման համար կարելի է օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում գտնվող ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալներից:

ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով Ինեկոբանկի վարկերի վճարումը կատարվում է ակնթարթորեն և առանց որևէ միջնորդավճարի, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կամ www.mobidram.am կայքերից, զանգահարել 444 հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ՝ գրելով help@mobidram.am էլ.հասցեին կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: