16 փետրվարի 2018 - 12:34 AMT
ՀՀ-Ուկրաինա ավիատոմսերի գները զգալի նվազել են

ՀՀ և Ուկրաինայի միջև իրականացվող ավիաչվերթների տոմսերի գները զգալիորեն նվազել են: Այդ մասին հայտնել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (ՈւՄԱ) հետ հետևողական բանակցությունների արդյունքում, մենք եկել ենք փոխշահավետ համաձայնության Հայաստան և ՀՀ-ից մեկնող ՈւՄԱ ուղևորների համար ավիատոմսերի գների զգալի նվազեցման վերաբերյալ: Գներն իջեցվել են բոլոր ուղղություններով», - ասվում է դեսպանի գրառման մեջ:

Անդրանիկ Մանուկյանը նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ղեկավարությանն ի դեմս ընկերության նախագահ Յուրի Միրոշնիկովի, փոխնախագահ Սերգեյ Ֆոմենկոյի և ընկերության վաճառքների գծով տնօրեն Անտոն Մատիսի: