16 փետրվարի 2018 - 13:23 AMT
Նյու Յորքում կանխել են հնարավոր ահաբեկչությունը

Նյու Յորքի ոստիկանությունը կանխել է հնարավոր ահաբեկչությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները Բրոնքսում 2 երկվորյակ եղբայրների են ձերբակալել, որոնց կասկածում են ռումբ պատրաստելու մեջ:

Նրանց բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 16 կգ քիմիական նյութ, որը կարող էր օգտագործվել պայթուցիկ մեխանիզմների ստեղծման համար, գրում է Deutsche Welle-ն The Washington Post-ի վրա հղումով:

Եղբայրներին պատկանող նոութբուքում կասկածելի գրառումներ են հայտնաբերվել, ինչպես նաև ռումբերի կառուցման սխեմաներ: Ոստիկանությունը, հավանաբար, «բազում մարդկանց կյանք է փրկել», հայտարարել է Նյու Յորքի քաղքապետ Բիլ դը Բլազիոն:

Ձերբակալվածների հնարավոր դրդապատճառների մասին ոչինչ չի ասվում: