16 փետրվարի 2018 - 14:49 AMT
«Լուռ պատերազմ Արցախում». Al Jazeera-ի ֆոտոանդրադարձը

Հեղինակավոր միջազգային լրատվամիջոց Al Jazeera-ն ֆոտոշարքով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և պատերազմի մշտական սպառնալիքի տակ ապրող արցախցիներին:

Հեղինակ Գաս Փալմերը գրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի դադարել 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր:

«Ինչպես ասում է Արցախի Մարտունու շրջանի զորամասերից մեկի հրամանատարը՝ զորքերն այստեղ մշտապես պատրաստ են պատերազմի», - գրում է հեղինակը՝ հավելելով, որ պատերազմն այստեղ «լուռ» է:

Արցախցի Մարուսյա Բաբայանն Ալիշանում իր ժամանակավոր կացարանի դիմաց:

Փալմերն անդրադառնում է նաև ապրիլյան պատերազմին:

Արմինն ու իր պապիկը՝ Մարտակերտի իրենց տանը: Նրա հայրը զոհվել է առաջնագծում ծառայության ժամանակ, իսկ պապը կռվել է 1990-ականներին:

Մեքենա Մարտունիի սուպերմարկետի դիմաց: Ապրիլյան սրացումների ժանակ շատերն ուզում էին մնալ՝ չնայած լսում էին առաջնագծում փոխադարձ կրակի ձայնը: