16 փետրվարի 2018 - 15:25 AMT
Փետրվարի 16-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է մոտ 10 տ թարմ պտուղ-բանջարեղեն

2018-ի փետրվարի 16-ի դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8043 տոննայի դիմաց:

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն (մոտ 9000 տոննա), նաև Վրաստան, Բելառուս, ԱՄԷ և Ռումինիա, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2017-ին արտահանումը ՀՀ-ից առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը: