16 փետրվարի 2018 - 16:16 AMT
Որ երկրներից և ինչ մասնագիտություն ստանալու համար են գալիս ՀՀ

2015-2016 ուսումնական տարում Հայաստանի բուհերում սովորել է 3207 օտարերկրացի ուսանող, որից 1572-ը եղել են կանայք: ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալների համաձայն՝ օտարերկրացի ուսանողների 87,7%-ը կամ 2813 հոգի սովորել է վճարովի համակարգում:

2015-2016 ուսումնական տարում Հայաստանի բուհերում սովորող օտարերկրացի ուսանողների շրջանում ամենամեծ թիվը կազմել են Ռուսաստանի քաղաքացիները՝ ընդհանուր թվի 29%-ը կամ 932 հոգի: Երկրորդում Հնդկաստանն է՝ 742 ուսանող, երրորդում՝ Վրաստանը՝ 676 ուսանող, չորրորդում՝ Իրանը՝ 358 ուսանող: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ-ում Թուրքիայից երկու ուսանող է սովորել:

Օտարերկրացի ուսանողները Հայաստան են գալիս հիմնականում հումանիտար, շինարարության և ճարտարապետության ոլորտի, տնտեսագիտական և ՏՏ մասնագիտություններ ձեռք բերելու նպատակով: 2015-ին Հայաստանի բուհերում հումանիտար կրթություն ստացած օտարերկրացի շրջանավարտների թիվը կազմել է 55, ճարտարապետական կրթություն ստացածներինը՝ 24, տնտեսագիտական՝ 16: