16 փետրվարի 2018 - 18:31 AMT
Մեկ տարում Ադրբեջանում թեթև նավթի արդյունահանումը նվազել է 7,2% -ով

2017-ին ադրբեջանական Azeri Light տեսակի նավթի արդյունահանումը նվազել է 7,2% կամ 2,1 մլն տոննայով՝ 2016-ի 31,1 մլն-ի փոխարեն կազմելով 29 մլն տոննա: Ռուսաստանյան «ԱՆԳԻ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է British Petroleum Azerbaijan ընկերությունը:

2015-ին ևս արդյունահանվել է 31,1 մլն տոննայի Azeri Light տեսակի նավթ:

2017-ին երկրում արտադրվել է 588.000 բարել նավթ: Մեկ տարում նավթի արդյունահանման համար ծախսվել է $456 մլն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017 թվականի առաջին 10 ամսում Ադրբեջանում 2,6%-ով նվազել էին նաև շուկա արտահանվող գազի ծավալները, 0,9%-ով՝ նավթի թափոնների մշակման ծավալներ:

Համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կանխատեսումների՝ 2017-ին Ադրբեջանի տնտեսությունում գրանցված հետընթացը կկազմի 1,3%, նախկին 1,1%-ի փոխարեն: Բանկի հրապարակման մեջ ասվում է, որ նվազում է գրանցվել արդյունաբերության մեջ՝ 5,8%, և նավթարդյունաբերման ոլորտում՝ 9%, ինչն առիթ կհանդիսանա Ադրբեջանի ՀՆԱ-ն վերանայելու համար: