Փհենչհանի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի դահուկորդ Միքայել Միքայելյանը դահուկավազքի 15 կմ ազատ ոճ մրցաձևում զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Օլիմպիական չեմպիոն է դարձել շվեյցարացի Դարիո Կոլոնյան՝ 33:43.9 արդյունքով:
Հայ դահուկորդը գրանցել է 39:01.4 արդյունքը: Սա նրա վերջին մրցելույթն էր Փհենչհան-2018-ում: Հայաստանի մրցելույթները կեզրափակի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Նա հանդես կգա փետրվարի 22-ին:
Հայաստանը Ձﬔռային օլիմպիական խաղերում ներկայացնում է 3 մարզիկ` դահուկրդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:Փետրվարի 18-ին իր առաջին ﬔկնարկը կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում: