17 փետրվարի 2018 - 12:26 AMT
Պաշտպանի իրավունքներն ընդլայնվում են. Նա կմասնակցի գործադիրի նիստերին

Մարդու իրավունքների պաշտպանը կարող է մասնակցել կառավարության նիստերին՝ վարչապետի հրավերի հիման վրա: Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծով սահմանվում է նաև, որ պաշտպանը կարող է ներկա լինել և ելույթ ունենալպետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ այդ մարմիններում նիստերի իրականացման սահմանված կարգերին համապատասխան:

Պաշտպանի մասին օրենքում փոփոխությունը պայմանավորված է նոր սահմանադրությամբ:

Գործող օրենսդրությամբ վարչապետը կարող է սահմանվել այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն ներկա լինելու կառավարության նիստերին: Այդ անձանց շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկված չէ: