17 փետրվարի 2018 - 13:01 AMT
Երիտասարդ ֆրանսահայ ռեժիսորը՝ Nikon կինոփառատոնի մրցանակակիր

Երիտասարդ ֆրանսահայ դերասանուհի և ռեժիսոր Նուրիցա Էմանուլեյանն իր Je suis mes 8 ans («Ես 8 տարեկան եմ») ֆիլմի համար մրցանակ է ստացել Nikon կինոփառատոնում։

Նրա ֆիլմը լավագույնն է ճանաչվել կանանց աշխատանքների մեջ, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան» Nikon European Film Festival կայքի վրա հղումով։ Էմանուելյանին մրցանակը հանձնել են դերասաններ Պիեռ Նինեյն ու Մարի Գիլայը:

Էմանուելյանը երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին։

Nikon կինոփառատոնին մասնակցում են 2,2 րոպեն չգերազանցող կարճամետրաժ կինոնկարները: