19 փետրվարի 2018 - 12:20 AMT
«Առաքելական Հայաստան». «Կուլտուրայի» անդրադարձը հայկական քրիստոնեական ժառանգությանը

Ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը «Պեշկոմ» հաղորդման փետրվարի 18-ի թողարկումը նվիրել է Հայաստանին և երկրի քրիստոնեական ժառանգությանը: Թողարկումը վերնագրվել է «Առաքելական Հայաստան»:

Ռուսական հեռուստաալիքի նկարահանող խումբն այցելել է Էջմիածնի Մայր Տաճար, սբ. Հռիփսիմե և սբ. Գայանե եկեղեցիներ, եղել է նաև Երևանի սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցում, Գեղարդի վանքում և Մատենադարանում:

«Հայաստանին ու Ռուսաստանին կապում են պատմությունը, մշակույթը և կրոնը: Հայկական պետությունը աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն է»,- ասում է ծրագրի հեղինակ և հաղորդավար Միխայիլ Ժեբրակը: