27 փետրվարի 2018 - 10:33 AMT
Հունվարին տնտեսական ակտիվության 10,2% աճ է գրանցվել

Հայաստանում 2018 թվականին արձանագրվել է տնտեսական ակտիվության 10,2% աճ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարի խոսքով, ընթացիկ տարում արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի 14% աճ: 2018-ի հունվարին ծառայությունների ոլորտում գրանցվել է 15,2% աճ, իսկ ապրանքների արտահանման աճը կազմել է 45,2%:

2017-ին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,7%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 12,6%-ով, ընդ որում՝ մշակող արդյունաբերությանը՝ 15,7%: Նախորդ տարի ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25,2% աճ, ծառայությունների՝ 14,4% աճ, առևտրաշրջանառության՝ 26,9% աճ։