6 մարտի 2018 - 16:22 AMT
ՀԱՊԿ-ը «Մարտական եղբայրություն» զորավարժություններ կանցկացնի նոր ձևաչափով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հավաքական օդուժի զորավարժություններ կանցկացնի 2018-ին, որոնք կանցնեն նոր ձևաչափով: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ճեպազրույցում՝ հավելելով, որ նախատեսվում է զորավարժությունների անցկացման տարածաշրջան Արագ արձագանքման հավաքական ուժերի զորակազմերի փոխադրում:

«Մարտական եղբայրություն» զորավարժություններն անցկացվելու են 2018-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Զորավարժություններն անցկացվելու են հոկտեմբեր-նոյեմբերին հավաքական պատասխանատվության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»,-ասել է Սիդորովը:

Սիդորովը նաև հայտարարել է, որ իրավասություն չունի ինքնուրույն միջամտելու այս կամ այն հակամարտությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի, քանի որ դա հակասում է պետությունների ինքնիշխանության սկզբունքին, սակայն կազմակերպությունը պարտավորություններ ունի Հայաստանի առջև: