12 մարտի 2018 - 10:59 AMT
Վարչապետը պաշտոնական այցով Լիբանան կմեկնի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լիբանան: Այս մասին հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակում վարչապետ Կարապետյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

Նախատեսված են նաև Կարեն Կարապետյանի հանդիպումները Լիբանանի գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։