12 մարտի 2018 - 17:23 AMT
ԱՄՆ ռեստորանային ցանցում սպիտակամորթները սևամորթներից շատ կվճարեն

ԱՄՆ Նոր Օրլեանում ռեստորանային ցանցի սպիտակամորթ այցելուներին առաջարկել են ճաշի համար ավելի շատ վճարել, քան սևամորթներն են վճարում: Շեֆ խոհարար Տունդե Վեյը, որը Նիգերիայից է ծնունդով, հայտարարել է, որ ազգային խոհանոցի իր Saartj ցանցում սպիտակամորթները 18 դոլար ավելի կվճարեն անկախ հաշվից, ուղղակի ռասայական պատկանելության հատկանիշով:

Ավելի վաղ Վեյը մի շարք ճաշկերույթներ էր կազմակերպել սևամորթների համար Blackness in America («Սևն Ամերիկայում») անվանումով: Այդ գործողությանը խոհարարին դրդել էին 2013-ին կատարված հետազոտությունները, որոնց արդյունքների համաձայն միջին եկամուտը սևամորթների շրջանում 54 տոկոսով քիչ է սպիտակամորթ ընտանիքների ցուցանիշից:

Saartj ռեստորաններն այդպես են կոչվել Սաարթի Բահարթմանի՝ կոյ կոին ցեղից հարավաֆրիկուհու պատվին, որին XX դարի սկզբին բերել էին Եվրոպա և ցուցադրում էին հրեշների կրկեսում: Աղջիկը մահացավ 26 տարեկանում, երբ հանդիսատեսի հետաքրքրությունը նրա հանդեպ մարեց՝ նա սկսեց չարաշահել ալկոհոլն ու ստիպված էր մարմնավաճառությամբ զբաղվել: