13 մարտի 2018 - 12:46 AMT
Արցախի նախագահն ԱՄՆ-ում է

Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն:

Պատվիրակության այցն ԱՄՆ աշխատանքային է, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Վաշինգտոն այցի կապակցությամբ: